Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական կողմը Սիրիայից գրոհայինների է ներգրավել ռազմական գործողություններում, հայկական կողմը հաստատում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ըստ հետախուզության տվյալների` Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան

«Ճշտված տեղեկություններով` գրոհայինների շարքում կա 81 զոհ»,–նշված է կենտրոնի Facebook սոցցանցի էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել էր այս լուրերին` ասելով, որ նախարարությունն արդեն որոշ տեղեկությունների տիրապետում է և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության, և՛ թուրքական արտադրության զինտեխնիկայի կիրառության։ Նրա խոսքով` դեռ շատ տվյալներ ճշտման կարիք ունեն։

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ