Կին վարորդը աղջկա է վրաերթի ենթարկել Երևանում

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է, որ աղջկան հասցնեն հիվանդանոց, հետո զանգել է ոստիկանություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, այսօր վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Ռոզա Ա․), վրաերթի է ենթարկել 21-ամյա Մարինե Ի․-ին։ Դեպքը տեղի է ունեցել  ժամը 17։25-ին։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Shamshyan.com–ն էլ գրում է, որ կին վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկներին օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց, հետո էլ զանգել է ոստիկանություն:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել