ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանում գործող դպրոցներից մեկի բակում երեկ դանակահարություն է տեղի ունեցել. 15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել համադասարանցուն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինը «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։
Իրավապահները մեկնել են հիվանդանոց, բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Երևանում գործող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Դավիթ Մ-ն է։
Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել
Այնուհետև Արաբկիրի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում նշված դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին նշված վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։ Վերջինս բաց է թողնվել։
Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից