Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. բոլոր հարցերին պատասխանեց փաստաբանը

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ինքնաբացարկ են հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատական նիստից։ Լրագրողների հարցերին ի պատասխան Ծառուկյանը միայն հայտարարեց` բոլոր հարցերին փաստաբանները կպատասխանեն, ու հեռացավ դատարանի բակից։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը Ծառուկյանի կալանքի հարցով որոշում դեռ չի կայացրել, իրենք ինքնաբացարկ են հայտնել Մնացական Մարտիրոսյանին, դատարանն էլ հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու իրենց ներկայացրած միջնորդության վերաբերյալ։

«Որոշումն ամենայն հավանականությամբ կհրապարակի ժամը 13։30-ին»,– ասաց նա։

Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքնաբացարկի միջնորդության համար հիմք են հանդիսացել այն տեղեկությունները, որ ինչ–որ պաշտոնատար անձանց միջամտությունից հետո դատական համակարգում որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն և ժամկետները համապատասխանեն Կենտրոնի առաջին ատյանի դատարանների դատավորների հերթապահությանը, տվյալ դեպքում` Մնացական Մարտիրոսյանի։

Հարազատներիս նախապատրաստել եմ. Զոհրաբյանը գիտի՝ իր մասին ինչ տեսանյութ են տարածելու

«Եվ քանի որ հերթապահությունը մեկ շաբաթ էր` սեպտեմբերի 14-20-ը, որոշված էր, որ գործը պետք է մուտքագրվի հենց այս օրը, որպեսզի հստակ հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին»,– ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզի» սպանության գործով

Փաստաբանը հիշեցրեց, որ իրենց վճռաբեկ բողոքը մերժվել է 3 օրում, ինչն այլ քրեական գործերով երբեք տեղի չի ունենում. բողոքը ներկայացվել է սեպտեմբերի 7–ին և մերժվել սեպտեմբերի 10–ին, այն դեպքում, երբ գործի ծավալը 8 հատոր է։

Դատարանն այսօր քննում է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է ԱԱԾ–ն։ 

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

Հիշեցնենք` հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան