ՌԱԴԻՈ

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ հետևանքներ է թողել կորոնավիրուսը տնտեսության վրա։ 
Sputnik
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` կորոնավիրուսի բացասական ազդեցությունն ակնհայտ է, ինչն արդեն իսկ արտացոլված է մակրոտնտեսական ցուցանիշներում։ Ըստ նրա` հետևանքները ոչ միայն իրական են, այլև խորացող, քանզի միտումները վկայում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, ընդհանուր առևտրային շրջանառությունը անկում են ապրել, և դա առավել ակնառու երևում է օրինակ զբոսաշրջության, բեռնափոխադրումների ոլորտներում, որտեղ գրանցվում են ինտենսիվ, առաջանցիկ անկման տեմպեր։ 

Ի՞նչ է փոխվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

«Շուտով կլինեն նաև ութ ամիսների նոր ցուցանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընդհանուր տվյալների օգնությամբ կանխատեսումներ անել ամբողջ տարվա կտրվածքով։ Կառավարությունը պետք է ի սկզբանե աշխատեր այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս կանխվեին բացասական հետևանքները, տնտեսական կորուստները, այլ ոչ թե պոպուլիստական ձևակերպումներով անդրադառնար ապագային։ Արդյունքում մեծանում է արտաքին պարտքը, խորանում են բացասական միտումները, իսկ մյուս կողմից կրճատվում է պետական աջակցության ռեսուրսը, որովհետև կրճատվում են հարկային եկամուտները»,– նշում է տնտեսագետը։ 

Նրա կարծիքով` առկա ֆոնին, երբ այս փուլում լսում ենք 2050 թվականին առնչվող դատողություններ, մի տեսակ տարօրինակ  զգացողություն է առաջանում` հաշվի առնելով ներկա մտահոգիչ իրողությունները ներդրումային միջավայրի, սոցիալական խնդիրների լուծման, համավարակի դեմ պայքարի իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է առարկայական միջնաժամկետ ծրագրերին, որոնցով պետք է ուրվագծվեն գալիք երեք տարիների բյուջեները, ապա տնտեսագետն ընդգծում է, որ այդ ծրագրերի ու 2050 թվականին միտված նպատակադրումների միջև կապ չկա։

ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը

«2050 թվականի ռազմավարության մեջ մատնանշված են առարկայական ցուցանիշներ, և եթե ցանկություն կա երեսուն տարի հետո հասնել նպատակներին, ապա առնվազն ապագա երեք տարինեին պետք է դրվեն դրա հիմքերը, կամ երևան հստակ ուղենիշները, մինչդեռ մենք ոչ թիրախներ ունենք, ոչ էլ աճի իրական ձևակերպումներ արդեն իսկ ընդունված կոնկերտ ծրագրերում»,– նշում է տնտեսագետը։

Ավետիսյանի գնահատմամբ` մենք տարեկան պետք է ունենանք երկնիշ ցուցանիշին մոտ տնտեսական աճ, որ ապահովենք ՀՆԱ–ի քսանապատկումը, մինչդեռ դրա նույնիսկ կեսը թիրախավորված չէ, հետևաբար իշխանությունները խորքային պետք է գիտակցեն իրենց իսկ ձախողումները, գնահատեն ու նոր հանդես գան ապագային միտված մոտեցումներով։ 

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան