Հայ խաղաղապահները վերադարձան Աֆղանստանից

2010թ.-ից հայ խաղաղապահները ծառայություն են իրականացրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ինչպես նաև Կունդուզ և Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողների հերթական զորախումբը: Լուրը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Փոխգնդապետ Թադևոսյանի ղեկավարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և կարգապահություն, արժանացել հրամանատարության խրախուսանքին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին

Նշենք, որ օգոստոսի 15-ին հայտնել էինք այն մասին, որ խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն Աֆղանստան է մեկնել։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Աֆղանստան էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ ԶՈւ–ն միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Բեյրութում գտնվող հայ խաղաղապահները պայթյունի վայրից հեռու են. Նաղդալյան

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և մասնակցել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովմանը:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահները ծառայություն են իրականացրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: