ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-25-ը՝ առանձին շրջաններում, 26-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քանի նորածին է գրանցվել բժշկական կազմակերպություններում. նախարարը տվյալներ է ներկայացրել
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սեպտեմբերի 24-25-ը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է +28...+30, երեկոյան՝ +23...+25, գիշերը՝ +16...+18 ջերմություն։
«Խոսքերն իմն են, ցավը՝ նրանը»․ Մարիա Զախարովան նոր երգ է գրել Ուսպենսկայայի համար