Covid-19-ից Հայաստանում ևս 3 կին են մահացել. նրանցից մեկն այլ հիվանդություն չի ունեցել

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան ևս 3 դեպք դեպք։

Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին),  70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն առողջացած, 945-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3913 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Ունենք 240 առողջացած:

Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է