Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն մեկ մտահոգություն ունի` կապված ընդդիմության՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի հետ։

ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայրենիքը» համատեղ հանրահավաք կանցկացնեն

«Ես կարծում եմ, որ մենք, ցավոք, կորոնավիրուսով վարակվածների աճ կունենանք հավաքից հետո։ Միայն դա է։ Այլապես յուրաքանչյուր ոք ազատ է ներկայացնել իր պահանջները», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

«Հայաստանի քաղաքացիները մշտապես կապի և զրույցի մեջ են Հայաստնաի իշխանությունների հետ։ Եվ նրանք լավ գիտեն թե՛ ՀՅԴ–ի, թե՛ ԲՀԿ–ի անցած ճանապարհները, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության մասին հրապարակված տեղեկությունները և գնահատականները։ Ծառուկյանը քաղաքական ապաստարան է հայցում իր համար, Դաշնակցությունը` ռեստարտ, իսկ Վանեցյանի մասով զերծ կմնամ մեկնաբանություններից», – ասաց փոխխոսնակը։

«Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով. քաղտեխնոլոգը` 3 կուսակցությունների հանրահավաքի մասին

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայրենիք» կուսակցությունը համատեղ հանրահավաք են նախապատրաստում Ազատության հրապարակում։ Պահանջներից մեկը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է։