Ռուսաստանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Ռուս պատգամավորը վարակվել է COVID-19-ով և կոմայի մեջ ընկել։ Գործընկերները կարծում էին, որ նա կառողջանա, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդին։
Sputnik

Երևան, 23 սեպտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վախա Ագաևը: Լուրը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նրա գործընկերոջը՝ Սերգեյ Գավրիլովին:

«Նա կոմայի մեջ էր, ես հույս ունեի, որ ինչպես մենք բոլորս, Վախան ևս կվերականգնվի, կուժեղանա։ Նա զարմանալի լավատես էր, շատ ջերմ, հյուրընկալ անձնավորություն, այդ պատճառով շատ եմ ցավում»,- ասել է Գավրիլովը։

Իր հերթին ՌԴ Կոմկուսի պատգամավոր Կազբեկ Թայսաևը հայտնել է, որ Ագաևը մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով:

«Որքան գիտեմ, նա հիվանդացել է, որից հետո նրա մոտ թրոմբոզ է սկսվել»,- ասել է Թայսաեւը:

 

Ռուսաստանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Վախա Ագաևը ծնվել է 1953թ-ին: 1977թ-ին ավարտել է Լ. Տոլստոյի անվան պետական համալսարանը, 1985-ին՝ Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը:

Նա պատգամավոր էր ընտրվել VI և VII գումարման խորհրդարաններում՝ կոմունիստական կուսակցության դաշնային ցուցակով։

Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հատում է 1,1 միլիոնի շեմը, COVID-19 բարդություններից մահացությունը գերազանցել է 19․7 հազարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։