Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:07-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 23-ին, ժամը 14:07-ին։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 5 շենքի տանիքում, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ փրկարարներն իրականացրել են 14-հարկանի շենքի 25 բնակչի տարհանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին, մարվել՝ 15։21-ին։

Խոշոր հրդեհ Մատենադարանի տարածքում. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից. լուսանկարներ