ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 4 դեպք։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշված է, որ նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47 877 դեպք, որոնցից 43026-ն առողջացած, 942-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3617 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 268322 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2256 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք: Ունենք 350 առողջացած: