Կորոնավիրուսի հետևանքով Կադաստրի կոմիտեի 2 աշխատակից է մահացել. կոմիտեի ղեկավար

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ կորոնավիրուսը չի շրջանցել նաև կոմիտեն` եղել են վարակվածներ, մեկուսացվածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով Կադաստրի կոմիտեի երկու աշխատակից է մահացել։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Բժիշկներն անզոր են գտնվել. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս 4 մարդ է մահացել

«Ցավոք, կոմիտեի 2 աշխատակից, որոնք ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ, մահացել են։ Սա մեծ կորուստ էր մեզ համար, քանի որ երկուսն էլ բարձր որակի մասնագետներ էին»,–ասաց Թովմասյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ, բացի դրանից, ունեցել են երեք վարակված աշխատակից, ինչպես նաև ինքնամեկուսացածներ։ Կորոնավիրուսով վարակված աշխատակիցներն առողջացել են, և այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել էր կորոնավիրուսի 210 դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 47 877։ Գրանցվել էր մահվան 4 դեպք։

Մարդիկ սկսել են անշարժ գույք գնել հատկապես գյուղերում. ինչ վիճակ է շուկայում գների առումով