Ինչպես պայքարել աշնանային դեպրեսիայի դեմ. խորհուրդ է տալիս նյարդաբանը

Պետք է լիարժեք հանգստանալ և քնին բավարար ժամանակ տրամադրել, ուշադրություն դարձնել նաև ֆիզիկական ակտիվությանը և ոչ միայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Աշնանային դեպրեսիան կարելի է հաղթահարել` զբաղվելով սկանդինավյան քայլքով, ճիշտ սնվելով, ինչպես նաև աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռություն պահպանելով, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր նյարդաբան Ռինատ Բոգդանովը։

Գիտնականները պարզել են շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառը

Ինչպես նշել է մասնագետը, աշնան շրջանում ընկճախտը հաղթահարելու համար անհրաժեշտ է օրգանիզմում սթրեսակայունության պաշար կուտակել։  Պետք է լիարժեք հանգստանալ և քնին բավարար ժամանակ տրամադրել։ Ինտելեկտուալ աշխատանքից բացի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ֆիզիկական ակտիվությանը։

«Դրանք գերազանցապես, այսպես կոչված, դինամիկ տարբերակներն են` կարդիովարժությունները, որոնց մասին շատերն են լսել։ Ավելի պարզ ասած` այն, ինչը մարզում է սրտանոթային համակարգն ու մկանները, այսինքն՝ ցիկլային ակտիվությունը։ Լավագույն տարբերակը փայտերով սկանդինավյան քայլքն է», – ասել է նյարդաբանը։

Գիտնականները պարզել են` ինչն է իջեցնում զարկերակային ճնշումը

Սկանդինավյան քայլքի պարապմունքների ժամանակ մարմնի վրա ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում, աշխատում է ամբողջ մարմինը, ինչի հետևանքով մարզվում է սրտանոթային, մկանային և նյարդային  համակարգը։ Մկաններն այրում են սթրեսի պայմաններում արտադրվող կենսաբանական նյութերը։ Սահմանափակ տարածքի դեպքում կարելի է պարապել հեծանվային մարզասարքերի վրա։

Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել

«Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո մեզ համապատասխան սնունդ է անհրաժեշտ։ Հիմա սեզոնը դեռ թույլ է տալիս վիտամինների պաշարով հարուստ մրգեր ու բանջարեղեն օգտագործել ձմռանը նախապատրաստվելու համար», – ասել է նյարդաբանը։

Չի կարելի անտեսել նաև արևը, քանի որ այն վառ արտահայտված հակադեպրեսային ազդեցություն ունի։ Այդ պատճառով պետք է հաճախ լինել արևի տակ։

Բոլոր այս միջոցները թույլ կտան բարձրացնել սթրեսակայունության մակարդակն ու պատրաստվել ձմռանը։