Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը

Основатель SpaceX Илон Маск шутит с журналистами, делая вид, что ищет ответ на вопрос по мобильному телефону во время пресс-конференции после испытательного полета ракеты Falcon 9 SpaceX (19 января 2020). Флорида
Մասկը խոստացել է, որ ինքնակառավարվող մեքենան Tesla-ի ամենաբյուջետային մոդելից 12 հազար դոլար էժան է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիրը խոստանում է 3 տարի հետո շուկա հանել Tesla ինքնակառավարվող մեքենաները։

Президент США Дональд Трамп (справа), вице-президент США Майкл Пенс и супруга вице-президента США Карен Пенс следят за первым пилотируемым запуском корабля Crew Dragon, созданного компанией SpaceX Илона Маска
Իլոն Մասկի տիզերանավը երկիր է վերադարձել. մանրամասներ

Դրանք կարժենան 25 հազար դոլար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գործարարը այս տեղեկությունը հայտնել է Կալիֆոռնիայում բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք վստահ ենք, որ երեք տարուց կկարողանանք իսկապես գրավիչ մեքենա ստեղծել, որը կարժենա ընդամենը 25 հազար դոլար։ Այն ամբողջովին ինքնակառավարվող կլինի», - ասել է Իլոն Մասկը։

Առանց վարորդի աշխատող ավտոմոբիլը 12 հազար դոլարով էժան կլինի, քան Model 3 սեդանը, որը Tesla-ի ամենաէժան մոդելն է։ Դրա գինը մոտ 37 990 դոլար է։

Իլոն Մասկն ուղեղի իմպլանտով խոզ է ցուցադրել. տեսանյութ