Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է

Տղամարդը տրակտորիստի հետ փորձել է ուղղել խաչքարը, բայց խաչքարն ընկել է նրա վրա, և տղամարդը տեղում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. խաչքարն ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, և նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել

«Ժամը 17:20-ի սահմանում ոստիկանության Հրազդանի բաժինն ահազանգ է ստացել, որ Հրազդանի տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Դեպքի վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Վերջինս մահացել է, երբ փորձել են ուղղել նշված վայրում գտնվող խաչքարը»,–գրված է կայքում։

Ա.Կ.-ն տրակտորիստի հետ փորձել է ուղղել խաչքարը, տրակտորիստը կոշով բարձրացրել է այն, ու խաչքարն ընկել է Ա. Կ.-ի վրա։ Վերջինս տեղում մահացել է:

Վթար Սյունիքի մարզում. տուժել են 5 ուղևոր, որոնցից 2–ը` անչափահաս

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել