Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Երևանում սեպտեմբերի 23-25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին և 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սեպտեմբերի 22-ի ցերեկը սպասվում է +28...+30, երեկոյան՝ +23...25, գիշերը՝ +16...+18 աստիճան։

Ինչպիսի Հայաստան պետք է ունենաք 2050–ին. Փաշինյանը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը