«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել

Հայտնի դերասան և հումորիստ Միխայիլ Գալուստյանը ընտանեկան առօրյայի մանրամասներ է ներկայացրել, ինչպես նաև պատմել իր նոր դերերի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանը «7 օր» պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են իրեն դիմավորում տանը ծանր աշխատանքային օրվանից հետո։

Նա խոստովանել է` միշտ չէ, որ երեկոյան տանը նրան լավ են կերակրում։

«Ես նկարահանումներից հետո գալիս եմ տուն ու, սովորության համաձայն, սպասում եմ, երբ կսկսեն հոգ տանել իմ մասին։ Բայց ի պատասխան լսում եմ. «Այստեղ քո նկարահանման հրապարակը չէ, ինքդ քո ընթրիքը պատրաստիր»»,- պատմել է Գալուստյանը։

Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով ՝ պրոդյուսերի մասնագիտությունը գրավիչ է, բայց անշնորհակալ գործ. բոլորի հետ պետք է պայմանավորվել, նվաստանալ, խնդրել։

Գալուստյանն ասել է, որ այս սեզոնին իր մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմի պրեմիերա տեղի կունենա։ Օրինակ` «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմում նա հանդես է եկել միանգամից և՛ պրոդյուսերի, և՛ գլխավոր կերպարի դերում։

Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին

«Մեծ էկրաններ կբարձրանա նաև «Դրակուլով» պատմական կատակերգությունը, որում նույնպես գլխավոր դեր եմ կատարել, նաև նկարահանվել եմ «Թեթև վարքի տատիկը» ֆիլմում, էպիզոդիկ, բայց շատ հետաքրքիր դեր է»,–ասել է արտիստը։

Ավելի վաղ Գալուստյանը հերքել էր մամուլում հայտնված լուրերը, թե բաժանվել է կնոջից: Ռուսական պարբերականներից մեկը հոդված էր հրապարակել այն մասին, թե իբր դերասանին տեսել են Բառնաուլում ինչ-որ աղջկա հետ։ Ի պատասխան շոումենը Instagram-ի իր էջում հատուկ տեսաուղերձ էր հրապարակել ՝ կոչ անելով բաժանորդներին չհավատալ այդ լուրերին:

Հիշեցնենք, որ կատակերգական ժանրի դերասան, շոումեն, ՈւՀԱ անդամ, պրոդյուսեր և սցենարիստ Միխայիլ Գալուստյանը և Վիկտորյա Շտեֆանեցն ամուսնացել են 2007 թվականի հուլիսի 7-ին: Նրանք երկու դուստր ունեն։