Ինչպես է անցել հայկական ականանետների և ականների փորձարկումը. նախարարը տեսանյութ է տեղադրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ցույց է տվել, թե ինչպես է կատարվում տեղական ականանետների ու ականների փորձարկումը։
Sputnik

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առիթով ներկայացվել է հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված հոլովակը։

Պետք է ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները. ԱՀ նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանին

Այն Facebook-ի իր էջում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»,–տեսանյութը մակագրել է նա։

Նշենք, որ օրեր առաջ Հակոբ Արշակյանը մեկ այլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ ներկայացրել է հայկական արտադրության ԱԹՍ–ն գործողության մեջ։ Նա նշել էր, որ  զարգացած ռազմարդյունաբերությունն անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է։