Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը. պարզաբանում է փորձագետը

ՌԳԱ ակադեմիկոս, Սեչենովի անվան համալսարանի աշխատակից Ալեքսանդր Կարաուլովը պատմել է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստման ինչ առանձնահատկություններ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Նոր կորոնավիրուսային վարակի պատվաստանյութը կարող է անհամատեղելի լինել առաջնային իմունոդեֆիցիտ ունեցող մարդկանց համար։ Այս մասին RT–ին տված հարցազրույցում հայտարարել է ակադեմիկոս, Սեչենովի անվան համալսարանի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կարաուլովը։

«Սահմանափակումները կարող են առնչվել առաջնային իմունոդեֆիցիտներ ունեցող փոքր խմբերին։ Միևնույն ժամանակ աուտոիմունային, ռևմատոլոգիական և նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում պատվաստումը հակացուցված չի լինի։ Պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլից հետո մենք, իհարկե, կողմնորոշվում ենք առողջապահության նախարարության ցուցումներով - նշել է նա։

Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները

Կարաուլովը նաև հավելել է, որ նոր կորոնավիրուսի ուսումնասիրությունը «անվերջ գործընթաց» է։

«Այն կապված է ախտորոշման և բուժման կատարելագործման հետ։ Պատահական չէ, որ միայն մեր առողջապահության նախարարությունը` կորոնավիրուսի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդեն 8 ժամանակավոր մեթոդական ձեռնարկներ է թողարկել։ Իսկ ամբողջ աշխարհում մոտ 100 պատվաստանյութ է մշակվում», – հավելել է նա։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը համատեղելի են, գիտնականը խորհուրդ տվեց գրիպի դեմ պատվաստվել արդեն այսօր, իսկ չորս շաբաթ անց արդեն կարելի է պատվաստվել նաև COVID-19–ի դեմ։

Ակադեմիկոսը պարզաբանել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը երկու ներարկում է նախատեսում` 21 օր ընդմիջումով։

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը

Նշենք, որ օգոստոսին Ռուսաստանն առաջինն է աշխարհում գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութ, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Զանգվածային պատվաստումը կմեկնարկի դեղամիջոցի արտադրության ծավալների աճին և հետգրանցային ուսումնասիրություններից հետո ստացված տվյալների հավաքագրմանը զուգընթաց։

Ռուսաստանում զուգահեռաբար փորձարկվում է ևս 4 պատվաստանյութ, որոնք ստեղծել են «Վեկտոր» կենտրոնը, Չումակովի անվան ինստիտուտը, չինական Sinopharm և անգլո–շվեդական AstraZeneca ընկերությունները։

Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է