«Պետք է հասկանանք՝ ով է իրեն թույլ տվել ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել». Ալեն Սիմոնյան

Աղմուկ հանած հոդվածում գրված է, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Շրջանառվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում պատասխանեց լրագրողների՝ այսպես կոչված «ԱԱԾ դոսյեի» մասին հարցերին:

«Դոսյեի» հրապարակման հիման վրա ԱԱԾ-ն հետազոտություն է իրականացնում. Քյարամյան

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որևիցե կենտրոն, բացի հայ ժողովրդից, որևիցե լծակ չի կարող գոյություն ունենալ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հարցով պետք է քննություն իրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե «ով է այդ անձնավորությունը, որը կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել»:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նման գործակալական ցանցեր ձևավորվում են ամիսների, տարիների ընթացքում, ու ամեն օր կարող են բացահայտումներ լինել:

«Հետևություններ պիտի անենք ու անցնենք առաջ»,- ասաց նա:

Աղմուկ հանած հոդվածում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի, որ իր օրոք գաղտնալսումներ են եղել. Քյարամյան

Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակվող կոնկրետ անուններին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նրանց նկատմամբ պետք է ձևավորվի հանրության վերաբերմունքը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։

«Գործող իշխանությունն ունի համակիրների վտանգավոր բանակ». Արթուր Վանեցյան