Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60-ամյա կին է

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում հասել է 936–ի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 121-ով ու հասել 47552–ի։