Հիսուսի հանրահայտ արձանը «ներկվել» է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ

Լուսային էֆեկտների շնորհիվ Բրազիլիայի հայտնի արձանի վրա են հայտնվել նաև հայերեն տառերը։
Sputnik

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Հիսուս Ամենափրկիչ արձանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանությունը։

Հիսուսի հանրահայտ արձանը «ներկվել» է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ

«Այս հիանալի լուսային և ձայնային շոուի միջոցով Բրազիլիան մեծարում է բարեկամ երկիր Հայաստանի անկախության տոնը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Հիսուսի արձանի վրա նաև լուսային էֆեկտներով երևացել են նաև հայերեն տառերը։

Հիշեցնենք` Հայաստանում այսօր տոն է, ՀՀ քաղաքացիները նշում են երկրի անկախության 29-ամյակը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: