ՀՀ ԶՈւ պատվո պահակային վաշտը ցուցադրական ելույթ է ունեցել Խոր Վիրապում. տեսանյութ

Մոտ երեք րոպե տևող տեսանյութում զինծառայողներն իրենց հմտություններն են ցուցադրում Արարատի ֆոնին։
Sputnik
ՀՀ ԶՈւ պատվո պահակային վաշտն իր հմտություններն է ցուցադրել Խոր Վիրապում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Մեր անկախ պետության դեմքը` ՀՀ ԶՈւ պատվո պահակային վաշտը, դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Հայաստանում այսօր տոն է, ՀՀ քաղաքացիները նշում են երկրի անկախության 29-ամյակը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:
Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը