Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին

Ֆրանսիայի նախագահը Հայաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է, որ հայ–ֆրանսիական առանձնահատուկ կապերն առավել քան երբևէ կազմում են մի հարստություն, որը պարտավոր ենք զարգացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի հասնելու կողմերի միջև բանակցությունների արագ վերսկսմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հույսով: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում ասել է  Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Ինչպիսի Հայաստան պետք է ունենաք 2050–ին. Փաշինյանը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը

«Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ պատմական կապերի, համատեղ հիշողության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված հագեցած փոխհարաբերությունների համար: Այս առանձնահատուկ կապերն առավել քան երբևէ կազմում են մի հարստություն, որը մենք պարտավոր են զարգացնել»,–ասել է Մակրոնը։

Նրա խոսքով` Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ նպաստելու ՀՀ տնտեսության նոր վերելքին, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ ներդնելու երկարատև կոնկրետ ծրագրեր առողջապահության ոլորտում: Առավել քան երբևէ, ըստ Մակրոնի, հայ–ֆրանսիական երկկողմ հարաբերությունների բոլոր դերակատարները պատրաստ են աջակցել բարեփոխումներին և մասնակցել տնտեսական վերելքին:

Հակառակ կորոնավիրուսի հարկադրանքին`Մակրոնն իր գոհունակությունն է հայտնել համալսարանական, կրթական և մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության վերջին ձեռքբերումների կապակցությամբ:

«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել