Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում

Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով հաստատվել է, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:

Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում

Արարողությանը ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում

Նշենք, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։   

Կյանքեր փրկելով. հայ սակրավորները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք