Մասնագետը բացատրել է, թե ինչու մարմելադը չի կարող օգտակար մթերք համարվել

Սննդաբանի խոսքով՝ մեկ հատիկ մարմելադը ածխաջրերի քանակով հավասար է 3-4 խնձորի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մարմելադի մրգային հիմքն այն օգտակար չի դարձնում, ռադիո Sputnik-ի հետ հարցազրույցում ասել է սննդաբան Ֆիլիպ Կուզմենկոն։

Նա նշել է, որ թեև այս քաղցրավենիքը պատրաստվում է մրգային խյուսի կամ հյութի հիմքով, բայց դա մարմելադը պակաս կալորիական չի դարձնում։

Որ քաղցրավենիքներն են առավել վտանգավորները. բժիշկ-սննդաբանի խորհուրդը

«Մարմելադը մրգային քաղցրավենիք է։ Բայց սխալ է կարծել, թե բնական ածխաջրերը ցածր կալորիականություն են ստանում սեղմվելուց հետո»,-ասել է Կուզմենկոն։

Սննդաբանի խոսքով՝ մեկ հատիկ մարմելադը ածխաջրերի քանակով հավասար է 3-4 խնձորի։ Ընդ որում՝ եթե խնձորը պարունակում է բջջանյութ և օգտակար վիտամիններ, ապա մարմելադում դրանք չկան։ Ինչպես պարզաբանել է մասնագետը՝ մարմելադը նույն կոնֆետն է՝ մրգային մթերքի անվան տակ ծպտված։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

Կուզմենկոն խորհուրդ է տվել երեխաներին հնարավորինս երկար ժամանակ հեռու պահել կոնֆետներից։ Եթե նրանք չիմանան մարմելադի համը, ապա կարող են վայելել այլ մթերքներ, որոնք ճարպակալման չեն հանգեցնում։