Քաշել է մազերից, քարշ տվել հատակին. կինը «հաշիվ է մաքրել» նախկին ամուսնու սիրուհու հետ

Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Տղամարդու համար երկու կանանց վեճը հասել է դատարան։ Նախկին կինն ամբաստանյալի կարգավիճակ ունի, ամուսնու ենթադրյալ սիրուհին` տուժողի։

Թե ինչ եղավ հետո, երբ Հրազդանում սկեսուրը նախկին հարսին տեսավ ուրիշի մեքենայի մեջ

Երիտասարդ կինը մեղադրվում է մեկ այլ կնոջ նկատմամբ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, ֆիզիկական ու մարմնական ցավ պատճառելու համար։

Դատական տեղեկատվական datalex.am համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն` դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին փետրվարի 23-ին։

Ցերեկը` ժամը 13:00-ի սահմաններում, կինը գնացել է նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու` Երևանի կենտրոնում գտնվող բնակարան և նրան մեղադրելով ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, քաշել է մազերից, գցել ու քարշ տվել հատակին։ Ապա որոշ ժամանակ շարունակել է ձեռքում բռնած պահել հակառակորդուհու մազերը` պաճառելով ֆիզիկական ցավ ու թեթև վնասվածք` ծնկահոդի շրջանում քերծվածք։

Ախոռն ի՞նչ կապ ուներ. Մելաձեին քննադատել են չափազանց երիտասարդ «սիրուհի» ունենալու համար

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։

Գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժել