Խոցելով թիրախը. հայկական հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ է. տեսանյութ

Հուլիսյան մարտերին աչքի ընկած հայկական հարվածային անօդաչու թռչող սարքը ճշգրիտ հարվածով խոցում է թիրախը։
Sputnik

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը գործողության մեջ։

«Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,–Facebook սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը։

Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հայկական հարվածային ԱԹՍ-ն ճշգրիտ հարվածով խոցում թիրախը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին։

Դրանից հետո`  օգոստոսին, Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտական գործողություններից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։

Հայկական արտադրության ԱԹՍ–ն փորձարկվել է. Արշակյանը տեսանյութ է հրապարակել