Լեդի Գագայի փարաջանովյան ոճով տեսահոլովակի դիզայները հայուհի է

Կարինա Հակոբյաննը ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Լեդի Գագայի փարաջանովյան ոճով նոր տեսահոլովակի կերպարների հեղինակը հայ դիզայներ Կարինա Հակոբյանն է։

Այդ մասին լուրերը նա այսօր հաստատել է Insatgram-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որն ամեն կերպ ոգեշնչել է ինձ»,- գրել է նա։

Կարինա Հակոբյաննը ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։

Լեդի Գագան համերգ է կազմակերպել COVID-19 հիմնադրամի համար. ո՞ր աստղերն են միացել նրան

Հիշեցնենք` Էպատաժային երգչուհի Լեդի Գագան նոր տեսահոլովակ է թողարկել։ Առաջին իսկ վայրկյաններից տեսահոլովակում հայկական շունչ է զգացվում, վայրկյաններ անց պարզ է դառնում, որ տեսահոլովակի հեղինակները ոգեշնչված են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։շ

Նոր տեսահոլովակը, որը Լեդի Գագան ցավի պոեզիա էր անվանել, երգչուհու մեկնաբանմամբ շատ անձնական պատմություն է` հոգեկան առողջության ու այն մասին, թե ինչպես կարող են «երազները փոխազդել և ձևավորել հերոսներ մեր ներսում ու մեր շրջապատում»։

Տեսահոլովակի ռեժիսորը Թարսեն Սինգն է։