ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան երկու դեպք։
«Կորոնավիրուսի հետևանքով 1 կին և 1 տղամարդ են մահացել։ Կինը եղել է 46 տարեկան, իսկ տղամարդը` 88։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք: Ունենք 182 առողջացած: