Լրագրող Արուս Տիգրանյանի և նրա ընտրյալի՝ Հարութ Աբրահամյանի հարսանիքն է այսօր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ արարողությունը տեղի է ունենում Երևանից դուրս՝ Լոռու մարզում։
Sputnik Արմենիային հաջողվել է ձեռք բերել Տիգրանյանի հարսանեկան ուրախ պարից մի հատված։
Արուսն Instagram-ի իր էջի սթորի բաժնում էլ էտեսանյութեր է տեղադրել:
«Այո,ես ամուսնացել եմ։ Ծանոթացեք, սա էլ իմ ամուսինն է՝ Հարութը։ Օ, մայ գադ, իմ ամուսինը»,-ամուսին բառն իր համար էլ անսովոր լինելով` ասում է Արուսը։
Հարսանեկան արարողությունն անցնում է բացօթյա տարածքում։ Վարողներից մեկը հայտնում է, որ Արուսն իր ամուսնու համար աքրոստիկոս է գրել, որը ներկայացնում ենք ստորև.
Հավիտյան քեզ հետ եմ ես,
Այո, այո իմ սրտի կես,
Րաֆֆի, րոպե ու րաբունի,
Ում ասեմ քեզ չի հասնի,
Թող խորովածն այս անուշ լինի։
Հիշեցնենք, որ Արուսի ընկերը նրան ամուսնության առաջարկ էր արել Իտալիայում՝ նավի վրա։ Հարութ Աբրահամյանը ONEX ընկերության հիմնադիրն է։ Նշենք, Արուս Տիգրանյանը ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի թոռնուհին է։