Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Նախնական հաշվարկով՝ պատվաստանյութի ընդհանուր արտադրությունը 2021 թվականի ընթացքում կկազմի 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դեղաչափ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Moderna» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ արտադրել COVID-19 դեմ պատվաստանյութի մոտ 20 միլիոն դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը:

Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները

«Ընկերությունը ներկայումս ակնկալում է, որ իր mRNA-1273-ի (պատվաստանյութի) արտադրությունը 2020 թ.-ի վերջին կհասնի մոտավորապես 20 միլիոն չափաբաժնի, իսկ 2021 թվականի ընթացքում ընդհանուր արտադրությունը կտատանվի 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դեղաչափ», - նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Չինաստանի կառավարության հետ առնչություն ունեցող  հաքերները թիրախավորել են Moderna Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը, որը ԱՄՆ–ում առաջատարն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և ուսումնասիրությունների հարցում։ ԱՄՆ իրավապահ մարմինների տվյալներով`  հաքերներն ուզում էին ընկերությունից արժեքավոր տվյալներ վերցնեին։

Ինչքան ժամանակ է Covid-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում մարդուն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող որոշ ընկերությունների, այդ թվում՝ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ։

Նախարարը հայտնել էր, որ Հայաստանը պետք է նախապես պայմանավորվի պոտենցիալ արտադրողի հետ՝ պատվաստանյութը շուկայում հայտնվելուց անմիջապես հետո այն ձեռք բերելու ուղղությամբ:

Գնումների հարցում ՀՀ կառավարությունը բանակցում է նաև ՄԱԿ-ի ու ԱՀԿ-ի համապատասխան գրասենյակների հետ: