«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում զինվորականները հետ կմղեն պայմանական հակառակորդի օդային հարվածները, այնուհետև կփորձեն անցնել գրոհի և ջախջախել թշնամուն:
Sputnik

Ռուսաստանի Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զորավարժարան են ժամանել տարբեր պետությունների զինվորականներ։ Նրանք կմասնակցեն «Կովկաս-2020» բազմազգ զորավարժություններին։ 

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

Վարժանքների ընթացքում խստագույնս կպահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ ախտահանվել են յուրաքանչյուր զինծառայողի կոշիկն ու ձեռքերը, այնուհետև ջերմաչափում և կորոնավիրուսի թեստավորում է իրականացվել:

Համատեղ գործողությունները կընթանան գրեթե մեկ շաբաթ ։ «Կովկաս-2020»-ին մասնակցում են 80 հազար մարդ։ Զինվորականները հետ կմղեն պայմանական հակառակորդի օդային հարվածները, այնուհետև կփորձեն անցնել գրոհի և ջախջախել թշնամուն:

Զորավարժություններին կմասնակցեն նաև Հայաստանից ժամանած զինծառայողները։

Զորավարժությունները կրում են զուտ պաշտպանական բնույթ և ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Զորավարժությունները զուգահեռ կանցկացվեն ՀՌՕ մի քանի զորավարժարաններում, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի տարածքներում:

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020»–ին. հրավիրված է նաև Ադրբեջանը