Հայաստանում կորոնավիրուսից 45 տարեկան տղամարդ է մահացել

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով գրանցված մահերի վիճակագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 1 դեպք է գրանցվել։

Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն առողջացած, 926-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում:

Դարձյալ COVID-ն է մեղավոր. երբ պատվաստանյութը հայտնվի, հիվանդությունների բռնկում կսկսվի

Այսպիսով` երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած: