«Կառուցենք Հայաստանը նորովի». Արամուսում 40 տարվա ընդմիջումից հետո մանկապարտեզ կգործի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում Կոտայքի մարզում, և որոնք են դրանց ֆինանսական աղբյուրները։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է ներկայացրել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այս անգամ ներկայացվում են Կոտայքի մարզում կատարվող աշխատանքները։

Կառուցենք Հայաստանը նորովի. վերանորոգվում է երբևէ ասֆալտ չտեսած Մակարավանքի ճանապարհը

Արամուսում սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցվում է նոր մանկապարտեզ։ Շենքի մակերեսը 1750 քառակուսի մետր է։ Այն նախատեսված է Արամուսի և Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխայի համար։

Ծրագրի արժեքը շուրջ 235 մլն դրամ է, որից 117,6 մլն–ը տրամադրում է ՀՀ կառավարությունը, նույնքան էլ համայնքը։

Նշենք, որ Արամուսում վերջին 40 տարիներին մանկապարտեզ չի եղել։ 

Կոտայքի մարզի մեկ այլ համայնքում` Կամարիսում, սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները։

«Կառուցենք Հայաստանը նորովի». Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 2 մարզի մասին

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ծրագրի արժեքը շուրջ 135 մլն դրամ է, որից 69 մլն դրամը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 20 մլն–ը` համայնքը։ Բարեկարգ ներհամայնքային ճանապարհներ ունենալու գործին աջակցել է նաև մասնավոր հատվածը, տրամադրելով 46 մլն դրամ։

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը «Կառուցենք Հայաստանը նորովի» հեշթեգով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են Հայաստանում մեծածավալ ճանապարհային շինարարության մասին։

«Կառուցենք Հայաստանը նորովի». կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին