Վահան գյուղի սահմանամերձ տարածքում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Մեր տեղեկություններով՝ տղամարդն իր հանգստյան օրվա ընթացքում սեփական մեքենայով հունձք անելիս է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։25-ի սահմաններում, «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժինն ահազանգ է ստացել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հրազդանի ներքին ջրանցքում ականանետ է հայտնաբերվել

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, որը նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում ԶԻԼ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, վնասվածքներ է ստացել ականի պայթյունից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արգիշտի Գ-ն պայմանագրային զինծառայող է, սակայն դեպքը ծառայության հետ կապ չունի։ Տղամարդն իր հանգստյան օրվա ընթացքում որոշել է հունձք կատարել, սեփական մեքենայով է դաշտում եղել։ Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ չի ստացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թեթև ցնցում ունի և իրեն լավ է զգում։