Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում երկու մարդ է մահացել, 162-ն առողջացել են

Կորոնավիրուսի հետևանքով մահացած և՛ կինը, և՛ տղամարդը ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 2 մահվան դեպք է գրանցվել։

Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են մեկ կին և մեկ տղամարդ։ Կինը եղել է 84 տարեկան, իսկ տղամարդը` 66։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում:

Դարձյալ COVID-ն է մեղավոր. երբ պատվաստանյութը հայտնվի հիվանդությունների բռնկում կսկսվի

Այսպիսով` երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Ունենք 162 առողջացած: