Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են

Վարորդը դեպքի վայրը չի լքել, նա օգնել է երեխաներին տեղափոխել հիվանդանոց, ապա վատացել է նաև նրա ինքնազգացողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Էրեբունի թաղամասում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Տուժողները 3 անչափահաս աղջիկներ են, որոնց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։

Բուժկենտրոնից Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան ասացին, որ աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում։

Երեխաներին վրաերթի ենթարկած վարորդը՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը, օգնել է նրանց տեղափոխել հիվանդանոց։

Քիչ անց վատացել է նաև վարորդի ինքնազգացողությունը, և ճանապարհային ոստիկանները դեպքի վայր են կանչել շտապօգնության բժիշկներին։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում երկու մարդ է մահացել, 162-ն առողջացել են