«Քո ժամանակը լրացել է». Էրդողանը մեղադրել է Մակրոնին պատմություն չիմանալու մեջ

Էրդողանը քննադատել է Եվրոպայի երկրների քաղաքականությունն ու այն որակել  «երկակի»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Անկարայի և Աթենքի միջև կոնֆլիկտային իրավիճակը, որն առաջացել է  Արևելյան Միջերկրածովում հորատման աշխատանքների պատճառով։ Twitter–ում կատարած գրառումը մեջբերում է TRTWorld–ը։

​Թուրք առաջնորդը պնդում է, որ Անկարան կոնֆլիկտի ամենասկզբից պնդել է դիվանագիտական կարգավորման մասին և իրեն արժանի պահել, ի տարբերություն մյուս կողմի։ Նա քննադատել է Եվրոպայի երկրների միջամտությունը և նրանց քաղաքականությունը բնութագրել որպես «երկակի ստանդարտների քաղաքականություն»։ Մասնավորապես, Էրդողանը դժգոհ է Ֆրանսիայի գործողություններից։

«Մակրոն, ժամանակդ լրացել է... Դուք այն դիրքում չեք, որպեսզի մեզ թելադրեք մարդասիրության ձեր կանոնները», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Այդ կապակցությամբ նա նախատել է Ֆրանսիայի գործընկերոջը պատմություն չիմանալու մեջ։ Որպես օրինակ Էրդողանը նշել է Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը, որը, նրա դիտարկմամբ, հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ էր դառնում։

Հիշեցնենք՝ օգոստոսին Հունաստանի տարածքային ջրերում Թուրքիայի սուզանավ է հայտնաբերել։  Մինչ այդ Ֆրանսիան հունական կողմին աջակցելու նպատակով ռազմական տեխնիկա էր տեղափոխել Միջերկրական ծով։