ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած երթի մասնակիցները Մատենադարանի մոտից շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենք։
Մինչ քայլերթի մեկնարկը ելույթ էին ունենում ՀԵՄ անդամները՝ հիմնավորելով նախարարի հրաժարականի պահանջը։ Ի դեպ, ելույթների համար նախատեսված ամբիոն վրա փակցված է Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «Վճիռը՝ ապաշնորհ, ապազգային» գրությամբ։
Մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում չկա պետական քաղաքականություն։
«Ունենք քաոս և կառավարման ճգնաժամ. չունենք որևէ համակարգային բարեփոխման հույս անգամ։ Ոչինչ անել չկարողացող, փոխարենն անգրագետ, հակագիտական, հակագիտական հայտարարություններ անող, ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Հարությունյան»,- ամբիոնից հայտարարած ՀԵՄ անդամներից մեկը։
«Աննախադեպ ցինիզմ». ԲՀԿ–ն խոստանում է Արայիկ Հարությունյանին իրավական գնահատական տալ
Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։