Ինչո՞ւ են Պենտագոնի չինովնիկներն ամերիկացիներին ահաբեկում մեծ պատերազմով

Ամերիկացիներին սպասվող պատերազմով վախեցնելով` Պենտագոնի չինովնիկներն ուռճացնում են պաշտպանական բյուջեն։
Sputnik

ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ Չարլզ Բրաունն իր առաջին իսկ զեկույցներից մեկում հայտարարեց, որ ամերիկացիները պետք է պատրաստվեն մեծ պատերազմի։ Գուցե նաև` սեփական տարածքում։ Չինովնիկի կարծիքով` ԱՄՆ–ն կբախվի հզորությամբ համապատասխան տերության հետ, իսկ կորուստների առումով բուն հակամարտությունը կարող է ավելի մեծ լինել, քան Համաշխարհային երկրորդ պատերազմը։ Ավանդույթի համաձայն`որպես հավանական հակառակորդ Բրաունն անվանեց Ռուսաստանին և Չինաստանին և պատմեց նրանց ռազմական ներուժի անկասելի աճի մասին։  Զարմանալի է, բայց ռիսկերը նվազեցնելու համար գեներալն առաջարկում է  հերթական անգամ ավելացնել պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը, որի բյուջեն առանց այդ էլ ուռճացված է։

ԱՄՆ-ն՝ ռուսական նավթի խոշորագույն ներկրող. ինչ խաղ է սկսել Վաշինգտոնը

Համաշխարհային երկրորդ պատերազմին հավասար հակամարտության մասին նախազգուշացրել է ԱՄՆ ՌՕՈւ շտաբի պետ Չարլզ Բրաունը։ Ըստ նրա, ԱՄՆ–ն մոտ ապագայում կբախվի նմանատիպ հզորությամբ հակառակորդի։

«Ապագայի պատերազմը մեր սահմաններից հեռու չի լինի։ Պետք է պատրաստ լինել մարտական կորուստների և ազգի համար առկա ռիսկերի դեմ պայքարելու համար, որոնք համադրելի են Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիների հետ»,–ասել է ԱՄՆ ՌՕՈւ շտաբի պետ Չարլզ Բրաունը։

Իհարկե գեներալն ակնարկում է Ռուսաստանի  և Չինաստանի հետ հավանական դիմակայությունը։

Այդ պատճառով նա կոչ է անում ԱՄՆ իշխանություններին առաջինը գործել և կենտրոնանալ սպառազինության և տեխնոլոգիաների նոր տեսակների ստեղծման վրա։

Հերթական անգամ Մոսկվայի կողմից սպառնալիքների մասին հեքիաթներ պատմելով`ամերիկյան ռազմական հրամանատարությունը փորձում է լրացուցիչ ֆինանսավորում ստանալ։

Համեմատության համար. ԱՄՆ–ին բաժին է հասնում աշխարհի ռազմական ծախսերի շուրջ 40%–ը, իսկ Ռուսաստանի և Չինաստանի ընդհանուր ռազմական բյուջեները միասին նույնիսկ 18%-ի չեն հասնում։

ԱՄՆ–ն ձգտում է Մերձավոր Արևելքում հնարավորիս լայն ճակատ ստեղծել Իրանի դեմ. Պողոսյան

Ամերիկացիներին սպասվող պատերազմով վախեցնելով` Պենտագոնի չինովնիկներն ուռճացնում են պաշտպանական բյուջեն, որի մի մասը ծախսվում է սադրանքների ու ռուսական սահմանի մոտ ռմբակոծիչների ամենշաբաթյա թռիչքների վրա։

Միևնույն ժամանակ Ռուսաստանում ռազմական ծախսերի ծավալն աստիճանաբար նվազում է։

Սակայն դա չի  խանգարում ռուսական բանակին արդյունավետ պաշտպանել երկիրը և արագ արձագանքել ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի` նրա դաշնակիցների կողմից հրահրվող ցանկացած սադրանքի։