Բամբասանքներին չեմ հավատում. Հարությունյանը համոզված է՝ հաջորդ խաղին Մխիթարյանը կմասնակցի

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու առաջատարը, ըստ նախարարի, կմասնակցի հաջորդ խաղերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահում է Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի` Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ հավաքականի հանդիպումներին չմասնակցելու վերաբերյալ պաշտոնական տեղեկությանը։

Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է. Կապառոսը լավ խաղ է խոստանում

Մխիթարյանի բացակայությունը վերջին երկու խաղերին մեծ քննարկումների տեղիք է տվել։ Մասնավորապես, շատերը չեն հավատում պաշտոնական տեղեկությանը, թե Մխիթարյանի բացակայությունը կապված է նրա մարզավիճակի հետ։ Եվ սա հատկապես այն դեպքում, երբ մեր հավաքականը պարտվում էր Մակեդոնիայի ընտրանուն, իսկ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» կազմում:

«Ես ավելի հակված եմ հավատալու և ընդունելու այն դիրքորոշումները, որոնք ներկայացրել են ոլորտի պատասխանատուները` ՀՖՖ նախագահն ու ազգային հավաքականի մարզիչը»,–ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ վերջերս հրապարակում եղավ, որ հաջորդ հավաքին Մխիթարյանը կմասնակցի:

Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ

Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի կազմում վերջին երկու խաղերից Մխիթարյանի բացակայության իրական պատճառը կոնֆլիկտն է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Կապառոսը, սակայն, հերքել էր այդ լուրերը` հավաստիացնելով, թե հոկտեմբերին կայանալիք խաղերին Մխիթարյանը կմասնակցի։

Ի դեպ, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի ժամանակ Հայաստանը 2։1 հաշվով պարտվել էր, իսկ Էստոնիայի թիմի դեմ 2։0 հաշվով հաղթանակ տարել։