Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստորաբաժանումները կհավաքվեն «Լոսվիդո» զորավարժարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները կկայանան Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մանևրումների ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ–ի կոլեկտիվ խաղաղապահ ուժերի խաղաղապահ գործողությունների նախապատրաստման և վարման հարցեր։

Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված

Հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստորաբաժանումները։

Գործողությունները կկազմակերպվեն «Լոսվիդո» զորավարժարանում։

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 21-26-ը կմասնակցեն «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարային զորավարժություններին։ Հայկական պատվիրակությունն արդեն Ռուսաստան է մեկնել։

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել