Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը դյուրին կդառնա. Գյումրիում կենտրոն է բացվել

Գյումրիում շահագործման է հանձնվել Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 15-ին, Գյումրիում մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Հյուսիսային դարպասներով արտահանումների ձևակերպումներն այսուհետ իրականացվելու են  այս կենտրոնում: 

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը դյուրին կդառնա. Գյումրիում կենտրոն է բացվել

Բացմանը ներկա էր նաև ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Վստահ  եմ, որ այս կենտրոնի գործարկումը նոր թափ է հաղորդելու Պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների աշխատանքին և բեկումնային է լինելու մաքսային մարմինների հետագա թիրախային ռազմավարական ուղղությունների զարգացման համար»,-նշեց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ առայժմ կենտրոնը կծառայի որպես Հյուսիսային մաքսատուն վարչություն՝  իրականացնելով վարչության համապատասխան  գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա:

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը դյուրին կդառնա. Գյումրիում կենտրոն է բացվել

Նշենք, որ կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև:

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը դյուրին կդառնա. Գյումրիում կենտրոն է բացվել

Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:

ՊԵԿ–ը սիրելի գործարարներ չունի. Հովհաննիսյանն առաջարկում է սպասել նոր բացահայտումների

«Մեկ կենտրոնում մենք կունենանք պետական բոլոր մարմինների ներկայացուցչությունները կամ տեղեկատվության փոխանակման եղանակով  փաստաթղթերը տրամադրելու հնարավորություն: Շինարարության ավարտից հետո  այն լիարժեք պատրաստ կլինի որպես հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական մաքսային գործառույթների համար համալիր ծառայություններ սպասարկող կենտրոն»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահը:

Հավելենք, որ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսից: 

Կենտրոնի կառուցման համար մինչ այժմ պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Երկրոդ փուլով նախատեսվում է կառուցել պահեստներ,  բեռնատարների համար ավտոկայանտեղի և այլ ենթակառուցվածքներ:

«Մեկ կանգառ, մեկ պատուհան». Հյուսիսային մաքսատանը կարվեն անհրաժեշտ բոլոր գործարքները

Երկրորդ փուլով կառուցումը շարունակելու նպատակով ընթանում են նախագծման աշխատանքներ, որոնց ավարտից հետո պարզ կլինի անհրաժեշտ գումարի չափը:

ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022թ.–ին։

Ինչպե՞ս են մաքսատներում ապահովում քաղաքացիների անվտանգ սպասարկումը COVID 19-ի պայմաններում