Ինչպես պահպանել իմունիտետն աշնանը. մասնագետի խորհուրդները

Բժիշկը պատմել է, թե որ մթերքներն է անհրաժեշտ ներառել սննդակարգում` աշնանն իմունիտետը պահպանելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սեզոնային հիվանդություններից օրգանիզմի պաշտպանության գործում որոշիչ դեր է զբաղեցնում բետա-կարոտին նյութը։ Աշնանը պետք է սպառել հագեցած նարնջագույն, դեղին-նարնջագույն գույնի արտադրանքը, ասել է բժիշկ-դիետոլոգ, ալերգոլոգ-իմունոլոգ Մարինա Ապլետաևան RT-ին տված հարցազրույցում:

Ինչպես պահպանել իմունիտետն աշնանը. մասնագետի խորհուրդները

Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում շատ օգտակար է դեղին և նարնջագույն մրգերն ու բանջարեղենը՝ դեղձ, ծիրան, դդում, գազար, սեխ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

Ինչպես պահպանել իմունիտետն աշնանը. մասնագետի խորհուրդները

«Այդ մթերքները հարուստ են բետա-կարոտինով, մի նյութ, որը վիտամին A–ի նախորդն է։ Վիտամին A–ն հիմնական վիտամին է, որը պաշտպանում է վերին շնչուղիների լորձաթաղանթը վիրուսների, բակտերիաների ներթափանցումից:

Ինչպես պահպանել իմունիտետն աշնանը. մասնագետի խորհուրդները

Վիտամին A-ի հիմնական բաղադրիչը պաշտպանում է վերին շնչուղիների լորձաթաղանթը վիրուսների, բակտերիաների ներթափանցումից: Սակայն եթե խմեք մաքուր վիտամին A, այն կարող է թունավոր լինել», - պարզաբանել է բժիշկը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում

Ինչպես պահպանել իմունիտետն աշնանը. մասնագետի խորհուրդները

Ապլետաևան նշել է, որ վիտամին A կա նաև կաթի մեջ, սակայն որոշ մթերքների յուղայնությունը բավական բարձր է լինում, ուստի անհրաժեշտ է դրանք օգտագործել չափավոր քանակությամբ:

«Վիտամին A-ի մեկ այլ առավելությունն այն է, որ այն կարող է լյարդի մեջ բետա-կարոտինի պաշար ստեղծել, որն անհրաժեշտ պահին կարող է վերածել այդ կարևոր և անհրաժեշտ վիտամինին», - նշել է Ապլետաևան։

Աշնանը չպետք է մոռանալ նաև վիտամին C-ի մասին: Շատ կարեւոր է սննդակարգում ներառել այս օգտակար վիտամինը պարունակող մթերքները:

Ինչպես պահպանել իմունիտետն աշնանը. մասնագետի խորհուրդները

Մասնագետի խոսքով՝ դժվար է այս վիտամինի պաշար ունենալ օրգանիզմում, բայց պետք է հիշել, որ այն ազդում է օրգանիզմի բազմաթիվ գործառույթների վրա. մենք կարող ենք բարելավել բջջային իմունիտետը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում

Բացի այդ, վիտամին C - ն լավ հակաօքսիդանտ է, այն պաշտպանում է մարմնի բջիջները: