ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

«Արարատցեմենտ» ՓԲԸ–ի որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել են անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և ընտրություններում ձայներ ապահովել կուսակցության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՊԵԿ-ը հայտնում է, որ քննչական վարչությունում նոր քրեական գործ է հարուցվել ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել

Քրեական գործը վերաբերում է 2012 և 2017թթ.-ի խորհրդարանական ընտրություններին:

Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել են անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և 2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ձայներ ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար:
Գործարանի աշխատակիցներն, ըստ քննչական մարմնի, տեղեկություններ ու տվյալներ են են տրամադրել կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին:

Գումար բաժանելը ճիշտ չէ. Խաչատրյանը Ծառուկյանի առաջարկն իրատեսական չի համարում

Բացի այդ, նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտի» որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ:

Ծառուկյանն արգելված գործունեությամբ է զբաղվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Այս հիմքով 2020 թվականի սեպտեմբերի 10-ին ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Հիշեցնենք՝ վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու:

Այս տեղեկությունները չէին հերքել նաև ԲՀԿ պատգամավորներից ոմանք:

Գագիկ Ծառուկյանը հեռանու՞մ է քաղաքականությունից. Իվետա Տոնոյանը գրառում է արել

Մինչ այդ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։