Գիտես` սաղ կյանքս վարչապե՞տ եմ եղել. Փաշինյանը խորոված է սարքել տավուշցի երեխաների համար

Ողջունելով երեխաներին իր հարկի տակ՝ Նիկոլ Փաշինյանը բաժակ է բարձրացնում՝ հույս հայտնելով, որ երեխաներն ապագայում կկարողանան բարձրակարգ կրթություն ստանալ ու վերադառնալ հարազատ գյուղեր՝ ապրելու ու աշխատելու այնտեղ:
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Այգեպար գյուղերի մի խումբ երեխաների:

90-ականներից հետո Չինարիում առաջին անգամ է պետությունը տուն սարքում. Փաշինյանը Տավուշում է

Facebook-ում վարչապետի  պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ներկայացվում է, որ մինչ երեխաները կժամանեն, Նիկոլ Փաշինյանը փայտ է մանրացնում, օջախ պատրաստում, որպեսզի հյուրասիրություն կազմակերպի հյուրերի համար:

Տեսանյութում ներկա են նաև վարչապետի կինը` Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը:

Փաշինյանի կինը պատմում է, որ հուլիսյան դեպքերից հետո, երբ այցելել էր Տավուշի մարզ, բոլոր այն երեխաներին, ում հետ անձամբ շփվել է, խոստացել է հրավիրել իրենց տուն:

«Խոստացե՞լ ես, որ ես իմ ձեռքով պիտի խորոված անեմ»,- կնոջ խոսքն ընդմիջում է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փոքրիկ հյուրերի համար պատրաստում է այն ուտեստը, որն իր ընտանիքի համար է պատրաստում, ու որը նրանք ամենաշատն են սիրում:

Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են

Տեսանյութում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է վարչապետը պատրաստում խոստացած խորովածը և կատակում.

«Բա գիտես` սաղ կյանքս վարչապե՞տ եմ եղել»:

Լավ աշխատավարձով գործ կա. Տավուշի ճանապարհների ու տների շինարարներն աշխատողներ են փնտրում

Ու մինչ վարչապետը խորոված է պատրաստում, նրա փոքրիկ հյուրերը խաղում են իր դստեր հետ:

Իսկ երբ գալիս է հյուրասիրության ժամը, վարչապետն իր պատրաստած խորովածն անձամբ՝ ավագ որդու հետ միասին, մատուցում են սեղանների շուրջ նստած երեխաներին:

Ողջունելով երեխաներին իր հարկի տակ՝ Նիկոլ Փաշինյանը բաժակ է բարձրացնում՝ հույս հայտնելով, որ երեխաներն ապագայում կկարողանան բարձրակարգ կրթություն ստանալ ու վերադառնալ հարազատ գյուղեր՝ ապրելու ու աշխատելու այնտեղ:

«Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ գյուղերի տրամադրությունը փոխվի ու ապագային պայծառ նայեք դուք»,- ասում է վարչապետը` շնորհակալություն հայտնելով նաև ծնողներին՝ ՀՀ սահմաններն ամուր պահելու համար:

Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը

Ճաշից հետո Նիկոլ Փաշինյանը երեխաների համար շրջայց է կազմակերպել կառավարական առանձնատանը՝ ներկայացնելով վարչապետի կեցության պայմանները:

Իսկ հրաժեշտին վարչապետի տիկինը երեխաներին է հանձնել նվերներ՝ գրենական պիտույքների տեսքով, ու իր բարևներն ուղարկելով սահմանամերձ գյուղերի՝ իրեն արդեն ծանոթ բնակիչ-ծնողներին: