Գունեղ ու շլացուցիչ. Երևանում կրկին երգեցին կես տարի չերգած շատրվանները

Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչներն լիաթոք ուրախացել են, որ Երևանի կենտրոնի շատրվանները կրկին գործարկվել են և գունավորել կարանտինային առօրյան:
Sputnik

Կես տարվա դադարից հետո՝ սեպտեմբերի 14-ին, կրկին երգեցին ու նվագեցին Հանրապետության հրապարակի խայտաբղետ շատրվանները: Ծանոթ ու սիրված երգերի ներքո մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը պարում էին, ուրախանում սպասված իրադարձությամբ և լուսանկարվում շատրվանների ֆոնին։

Ռուսաստանում և մյուս երկրներում բնակվող մեր հայրենակիցները հատուկ եկել են՝ տեսնելու շատրվանների գործարկումը, իրենց հետ բերել երեխաներին։ 

Երևանի խորհրդանիշներից մեկը համարվող շատրվանները չէին աշխատում մարտից` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Դրանց գործունեությունը թույլատրվեց միայն արտակարգ ռեժիմի ավարտից հետո։ Այժմ երկրում կարանտին է հայտարարվել: