Մինսկի խումբը հանդիպման է հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկել են հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը հաջորդած նոր իրադարձությունները, ուսումնասիրել ու գնահատել են կողմերի անձնական ու հրապարակային հաղորդագրություններն ու արտահայտված մտահոգությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել: Տեղեկությունը հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Մինասյան

Ըստ հաղորդագրության առաջարկվող հանդիպման նպատակն է՝ «ճշգրտել նրանց սեփական դիրքորոշումները՝ լուրջ առարկայական բանակցությունների վերսկսման նպատակով՝ առանց նախապայմանների»:

Հաղորդվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություն են վարել, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը՝ «համանախագահները դիտարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին բռնության էսկալացիային հաջորդած նոր իրադարձություններին: Համանախագահներն ուշադրությամբ ուսումնասիրել ու գնահատել են կողմերի անձնական ու հրապարակային հաղորդագրություններն ու արտահայտված մտահոգությունները»:

Տեղեկություններ կան, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են տեղափոխվել Ադրբեջան. Մնացականյան

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Անջեյ Կասպրշիկը կոնկրետ նախապատրաստություններ է իրականացնում մոնիթորինգի գործընթացը վերսկսելու ուղղությամբ:

Համանախագահները վերահասատատում են, որ շարունակում են ակտիվորեն ու ամբողջապես աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ իրենց մանդատի շրջանակում: